Այսօր Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանի ու մեր թիմակիցների հետ կարճատեւ քննարկում ենք ունեցել եւ հստակեցրել քարոզարշավի մոտեցումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նազելի Բաղդասարյանը եւ լուսանկար հրապարակել:

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ արվելու է առավելագույնը, որ անեցին զգա իրական փոփոխություն։
Մարտի 26-ի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելով ժողովուրդն ընտրելու է ապագան »,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: