Ուրբաթ Ստամբուլում անհայտ անձինք կրակել են ընդդիմադիր «Լավ կուսակցության» գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետարանին։

«Տեղական ժամանակով ժամը 11:00-ին հաղորդագրություն է ստացվել, որ Զեյթինբուրնու շրջանում գտնվող «Լավ կուսակցության» մասնաճյուղի շենքը գնդակոծվել է»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կուսակցության կառույցի շենքի եւ հարակից բիզնես կենտրոնի վրա հայտնաբերել են գնդակների հետքեր։

«Սկսվել է միջադեպի հետաքննությունը»,- հայտնել են քաղաքապետարանից։

«Լավ կուսակցությունը» «Ժողովրդական դաշինքի» կազմի մեջ մտնող վեց ընդդիմադիր կուսակցություններից մեկն է, որը Քեմալ Քըլըչդարօղլուին առաջադրել է որպես նախագահի միասնական թեկնածու։