Մեքսիկական Presente Veracrus պարբերականի թղթակից Ռիկարդո Վիլյանուեւան առեւանգվել է զինված մարդկանց կողմից, նրա գտնվելու վայրն անհայտ է, տեղեկացրել են գործընկերները։
«Լրագրող Ռիկարդո Վիլյանուեւան կապի մեջ չի մտել առեւանգվելուց հետո... Կապյուշոններով եւ հրացանավոր մարդիկ մեր ոստիկանական քրոնիկայի թղթակցին բռնել են այն ժամանակ, երբ նա Լասարո Կարդենաս շրջանի Ագրիկուլտուրա փողոցի արհեստանոցում զննում էր իր մոտոցիկլը»,- նշվել է պարբերականի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։
Շրջանի ոստիկանությունում հայտնել են, որ երկուշաբթի օրվա գիշերվանից որոնում են կազմակերպել, որի շրջանակում կարեւոր ճանապարհներին կատարվում է ավտոտրանսպորտի ստուգում։
Առեւանգվածի հայրը եւ պարբերականի տնօրենը, որտեղ աշխատում էր 27-ամյա թղթակիցը՝ Խեսուս Վիլյանուեւան, լրագրողներին ասել է, որ իր որդին առեւանգվելուց ոչ շատ առաջ նախազգուշացվել է տեղի ոստիկանությունից, որ իրեն կարող են առեւանգել։
Articulo 19 կազմակերպության տվյալներով՝ 2022թ. Մեքսիկայում սպանվել է 12 լրագրող, սա 2017թ. ռեկորդի կրկնությունն է։ Չորս տարվա ընթացքում սպանվել է ԶԼՄ-ների 37 աշխատակից։





























