Ռուսաստանի Քննչական կոմիտեն կստուգի Ալեքսանդր Դոլգոպոլովի եւ Գարիկ Հովհաննիսյանի կոմիքսները, որոնք կատակել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Այս մասին լրագրողներին հայտնել են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է դատավարական ստուգում կազմակերպել Ալեքսանդր Դոլգոպոլովի եւ Գարիկ Հովհաննիսյանի գործողությունների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Բեռլինում ելույթի ժամանակ Դոլգոպոլովն ու Հովհաննիսյանը կատակել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, որի հետեւանքով զոհվել է ռազմական թղթակից Մաքսիմ Ֆոմինը, որը հայտնի է Վլադլեն Թաթարսկի կեղծանունով:
«Ստուգման շրջանակներում Դոլգոպոլովի եւ Հովհաննիսյանի գործողություններին կտրվի իրավական գնահատական»,- եզրափակել են ՔԿ-ում:





























