Ոսկին հինգշաբթի առավոտյան չափավոր էժանանում է՝ մեկ տրոյական ունցիան 2 030 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Գինն իջնում է դոլարի ամրապնդման ֆոնին, ընդ որում՝ բազային գործոնները շարունակում են նպաստել գնանշումների պահպանմանը։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 7,1 դոլարով կամ 0,35 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 028,5 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,14 տոկոսով՝ մեկ ունցիան 25,003 դոլար։





























