Պակիստանը Սաուդյան Արաբիայից հավանություն է ստացել 2 միլիարդ դոլարի վարկի համար՝ չսպասելով, որ երկիրը ԱՄՀ-ից ֆինանսական օգնության փաթեթ կստանա, հաղորդում են ARY News-ի լրագրողները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին:

Պակիստանի կառավարությունը դիմել է Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) խնդրելով կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պայմանները եւ գրավոր երաշխիքներ տալ վարկերի տրամադրման համար։

Հիշեցնենք, Պակիստանի կառավարությունը խոստացել էր դեֆոլտ թույլ չտալ։ Միաժամանակ երկրում ստեղծվել է ծանր տնտեսական իրավիճակ։ Կենտրոնական բանկը արժութային պահուստների պակաս ունի, այդ թվում՝ առեւտրային գործառնությունների ապահովման համար: