Եվրոպական ավիաշինարարական Airbus-ը ծրագրում է երկրորդ հավաքման գիծը բացել Տյանցզինում՝ կրկնապատկելով երկրի արտադրական հզորությունը, հաղորդում է Ֆրանս Պրեսը։
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել է ընկերության գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին հինգշաբթի Պեկինում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Չինաստան կատարած պետական այցի ընթացքում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Վերջնական հավաքման նոր գիծը շահագործման կհանձնվի 2025 թվականի երկրորդ կեսին։ Airbus-ը A320 մոդելի ինքնաթիռները Տյանցզինում հավաքում է 2008 թվականից, թողարկվել է ավելի քան 600 միավոր: Գործարանը ներկայումս արտադրում է ամսական չորս ինքնաթիռ եւ մինչեւ այս տարվա վերջ պետք է ավելացնի մինչեւ վեցի:





























