Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունենում ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու (Մաքսիմ Ֆոմին) հրաժեշտի արարողությունը, որը զոհվել է Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել է «Վագներ ՄԶԿ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը: «Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադլեն Թաթարսկուն իմ եւ «Վագներ ՄԶԿ»-ի մարտիկների անունից։ Վլադլեն Թաթարսկին շատ բան է արել, որպեսզի մենք կարողանանք գնալ դեպի հաղթանակ եւ ոչնչացնել թշնամուն։ Շնորհակալություն նրան դրա համար, մենք միշտ կհիշենք նրան»,-ասել է նա։

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաեւ ռեպեր Ակիմ Ապաչեւը եւ ԴԺՀ տեղեկատվության նախկին փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ գերեզմանատան մուտքի մոտ մետաղական դետեկտորներ են տեղադրված։ Ոստիկանական շների օգնությամբ զննության են ենթարկվում նաեւ գերեզմանատան տարածք մտնող մեքենաները։