Ղրիմի արեւելյան հատվածում գտնվող Թեոդոսիա քաղաքի երկնքում Ուկրաինայի տարածքից արձակված հրթիռ են խոցել, Telegram-ի իր ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Քաղաքում ՀՕՊ-ի աշխատանքի մասին հայտնել է նաեւ նրա խորհրդական Օլեգ Կրյուչկովը, հայտնում է РБК-ն։
«Հակաօդային պաշտպանության կողմից խոցված ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Ղրիմի բնակավայրերից մեկում։ Զոհեր եւ ավերածություններ չկան»,-ասել է Կրյուչկովը։
Mash թելեգրամյան ալիքը հրապարակել է քաղաքի երկինք բարձրացող ծխի երկու լուսանկար։ Հեռուստաալիքը պնդում է, որ դրանք պատկերում են հրթիռի անկման հետեւանքները։
Ղրիմի իշխանությունները ռազմական գործողության սկզբից պարբերաբար հայտնում են ՀՕՊ-ի աշխատանքի մասին։ Մարտի վերջին Սիմֆերոպոլում անօդաչու է խոցվել, զոհեր եւ ավերածություններ չկան։ Այդ ժամանակ հարձակման է ենթարկվել Հանրապետության հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքը։





























