ԱՄՆ Օռլանդո նահանգում անցած կիրակի տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Օռլանդոյի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանությունը տուժածների տուն է մեկնել ընտանեկան բռնության կանչով։ Ժամանելուց անմիջապես հետո ոստիկանները տնից կրակոցներ են լսել։ Հանցագործը դուրս է եկել տնից եւ սկսել կրակել նրանց վրա։
«Տանը հայտնաբերվել է երեք մարդ՝ հրազենային վնասվածքներով, նրանց մեջ երեխա է եղել»,-հայտնել է ոստիկանությունը։
Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը: Պարզվել է, որ նա աֆրոամերիկացի 29-ամյա Լակորվիս Թամար Դեյլին է ։





























