Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի։ APA-ն հայտնում է, որ այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով եւ հասել կես միլիարդ դոլարի։ «Վստահ եմ՝ մեր տնտեսական ներուժի ամբողջական բացահայտմանը զուգընթաց, մենք կկարողանանք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Դրա համար մենք լուրջ պաշարներ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, լոգիստիկան, ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։