ԱՄՆ-ի Քենթուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Արդյունքում վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ ոստիկան՝ հաղորդում է CNN-ը։

Լուիսվիլի ՀԴԲ գրասենյակը միջադեպը որակել է որպես հրաձգություն, իսկ մյուս պաշտոնյաները բնակիչներին հորդորել են հեռու մնալ այդ շրջանից:

Հրատարակությունը հայտնում է, որ հրաձգության վայր է մեկնել նահանգի նահանգապետը։

CNN-ը, վկայակոչելով աղբյուրին, հայտնում է, որ հայտնի է վեց զոհի մասին։ Սակայն դեռ չի հաղորդվում՝ խոսքը մահացածների, թե վիրավորների մասին է։

Թե կոնկրետ ով է կրակ բացել, դեռ հայտնի չէ։ Ենթադրաբար մեկ մարդն է։ Փոխհրաձգություն է սկսվել կրակողի եւ ոստիկանների միջեւ։ Դեպքի վայրում աշխատում է նաեւ ՀԴԲ-ն։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը չեզոքացվել է:

«Ակտիվ ագրեսորի սպառնալիքն այլեւս գոյություն չունի։ Ենթադրյալ կրակողը վնասազերծվել է»,- նշվում է Twitter-ի գրառման մեջ։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ճեպազրույցում հայտնել են, որ Լուիսվիլում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել, եւ առնվազն վեց մարդ տեղափոխվել է Լուիսվիլի համալսարանի հիվանդանոց, այդ թվում՝ մեկ սպա՝ «տարբեր վնասվածքներով»:

Առայժմ հայտնի չէ հոսպիտալացվածների վիճակի մասին։

Կրակողի մահը հաստատվել է, նրա մահվան հանգամանքներն անհայտ են։