Պերուի արեւմուտքում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել, հայտնում է La Republica թերթը։
Ըստ թերթի՝ վթարի պահին ավտոբուսում, որը Ուանուկո քաղաքից Լիմա էր ուղեւորվում, եղել է 76 մարդ։ 12 տուժածները վնասվածքների ծանրության պատճառով հոսպիտալացվել են։
Ուղեւորներին փոխադրող տրանսպորտային ընկերությունը հաղորդում է, որ ավտոբուսը բեռնատարի հետ բախումից հետո ընկել է կիրճից։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանությունը դեպքի վայրում այլ տրանսպորտային միջոցներ չի հայտնաբերել։ Իրավապահ մարմինները հետաքննում են կատարվածը։





























