Ռուսաստանցիների համար ամենացանկալի ուղղությունների մեջ գալիք ամռանը նշվել են Թուրքիան եւ Իտալիան։ Այս մասին հայտնի է դարձել ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip սերվիսի հետազոտությունից, որը ստացել է «Лента.ру»-ի խմբագրությունը։
Հայրենական զբոսաշրջիկների 4,9 տոկոսն արդեն պատվիրել է հյուրանոցներ Ստամբուլում։ Բացի այդ, շատ ճամփորդներ որոշել են ամռանը հանգստանալ Իտալիայում. երկրորդ տեղում է Միլանը՝ 4,4 տոկոս, երրորդում՝ Հռոմը (4 տոկոս)։ Արտասահմանյան քաղաքների թոփ-10-ում, որտեղ ծրագրում են հանգիստն անցկացնել ռուսաստանցիները, մտել են նաեւ Երեւանը (3,6 տոկոս), Փարիզը (3,5 տոկոս), Բարսելոնը (2,4 տոկոս), Վենետիկը (2 տոկոս), Դուբայը (1,9 տոկոս), Անթալիան (1,6 տոկոս) եւ Մինսկը (1,3 տոկոս)։
Վերլուծաբանները պարզել են նաեւ, որ հանգստի ամենաընդունված տեւողությունը մինչեւ յոթ օրն է (յոթ օրվա հանգիստ է ձեւակերպված պատվերների 77,4 տոկոսի համար)։ Զբոսաշրջիկների եւս 17,9 տոկոսը նախապես պատվիրել է հյուրանոցներ 8-14 օրերի, իսկ մնացած 4,7 տոկոսը՝ ավելի քան երկու շաբաթի համար։





























