Հարավային Կորեայի Կաննին քաղաքի շրջանում բնական հրդեհի պատճառով առնվազն 40 տուն է ավերվել, այրվել են անտառային զանգվածի զգալի տարածքներ, հայտնում է Yonhap-ը:

Ավելի քան 300 տեղացիներ եւ մոտ 700 զբոսաշրջիկներ ստիպված են եղել լքել վտանգավոր շրջանը, նշում է գործակալությունը։

«Ուժեղ քամուց բռնկված անտառային հրդեհը երեքշաբթի բռնկվել Կաննին քաղաքի հյուսիսարեւելյան ափին, ավերվել է մոտ 40 տուն»,-հայտնում է Yonhap-ը։

Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ ավերվել է 28 առանձնատուն, 12 պանսիոնատ եւ 4 Հյուրանոց, զոհերի մասին այս պահին չի հաղորդվում: