Տոքսիկ ղեկավարի հիմնական նշաններն են սթրեսը, քննադատությունը, բարոյական ճնշումը, աջակցության և օգնության բացակայությունը: Այս մասին պատմել է SOFI-Consult HR գործակալության համահիմնադիր Օլեսյա Սվիստունովան։ 

«Անկախ նրանից, թե որքան ջանք գործադրեք և ինչ արդյունքների էլ հասնեք, մենեջերը կարծես դա չի նկատում: Բայց, եթե սխալվում ես, անմիջապես քիթը խոթում են դրա մեջ, ընդ որում՝ հրապարակայնորեն և անձնավորելով», - ասել է նա Газете.Ru-ին։ 

Կառավարման տոքսիկության մասին են խոսում նաև ենթակաների նկատմամբ անհիմն խիստ պահանջները և նրանց հաշվին ինքնահաստատվելը։ 

Նման վարքագիծը հանգեցնում է աշխատողների և ամբողջ ընկերության արտադրողականության անկմանը: 

«Անձնական հաջողությունն անհնար է, քանի որ առաջնորդը թույլ չի տալիս էապես ազդել որևէ բանի վրա։ Հաճախ նման մենեջերները բաժանում են մեծ առաջադրանքները և բաշխում աշխատակիցների միջև՝ նրանց իջեցնելով պարզ կատարողների մակարդակի: Ոչ ոք, բացի անձամբ ղեկավարից, մասնագիտական ազարտ  ու պատասխանատվություն չի զգում», - նշել է փորձագետը: