Չոչեքշաբթի պղնձի արժեքն ընդհանուր առմամբ կայուն է մեկ օր առաջվա 1 տոկոս աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները սպասում են ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակմանը, որը կարող է ազդել դոլարի վրա, որից կախված է հումքի գինը։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,07 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 332 դոլար։ Մեկ օր առաջ պղինձը թանկացել էր 1 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,62 տոկոսով՝ 8 854,5 դոլար, ալյումինիումինն իջել է 1,33 տոկոսով՝ 2 302,5 դոլար, ցինկինն իջել է 0,77 տոկոսով՝ 2 757,5 դոլար։





























