Կինը, որին անհետ կորած էին համարում, գտնվել է ջրի տակ անցած մեքենայի մեջ։ Այս դեպքի մասին, որը տեղի է ունեցել ամերիկյան Տեխաս նահանգում, տեղեկացրել է theguardian.com-ը։

Նշվել է, որ կինը կորել էր ապրիլի 5-ին, նույն օրը ոստիկանությունը որոնում էր հայտարարել։ Ապրիլի 7-ին ձկնորսները լճում, ափից 12 մետր հեռավորության վրա նկատել են ջրի տակ անցած սեւ ամենագնաց եւ զանգահարել են տեղի շերիֆին։

Որոշ ժամանակ անց լիճ են եկել շերիֆը եւ փրկարարների ջոկատը, որն սկսել է ափ հանել մեքենան։ Այդ ընթացքում նկատել են, որ մեքենայի սրահում ինչ-որ շարժ կա։ Հետո պարզվել է, որ դա ապրիլի 5-ին կորած կինն էր։

Փրկարարները բարեհաջող կնոջը հանել են ավտոմեքենայից եւ հանձնել բժիշկներին։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։