Իսպանացի մարզուհի Բեատրիս Ֆլամինին, առանց արտաքին աշխարհի հետ կապի, 70 մետր խորությամբ քարայրում անցկացրել է 500 օր եւ ստորգետնյա մեկուսացման ռեկորդ սահմանել, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆլամինիի փորձը Timecave-ի նախագծի մի մասն է։ Նրա մասնակիցները ցանկանում էին պարզել, թե ինչպես է սոցիալական մեկուսացումը ժամանակի մեջ ազդում դրա ընկալման եւ մարդու հոգեկանի վրա։

Ֆլամինին լեռնագնաց է, ժայռեր մագլցող եւ քարայրագետ։ Նա 2021թ. նոյեմբերի 20-ին իջել է   Սիերա Նեւադայի քարայրը։ Այն ժամանակ կինը 48 տարեկան էր, հողի տակ նշել է իր 50-ամյա հոբելյանը։

 Ֆլամինիի առողջությանը հետեւել են տեսախցիկների օգնությամբ։ Նրան, առանց հետը շփվելու, ջուր եւ սնունդ են թողել քարայրի նախապես նշված կետում։

Ստորգետնյա մեկուսացման նախորդ ռեկորդը 269 օր էր։ 2007թ. այն սահմանել է իտալուհի Քրիստինա Լանցոնին։