Մեղուները հակված են թռչել դեպի համատարած անտառահատումների վայրեր: Այս մասին հայտնում է Օրեգոնի համալսարանի մամուլի ծառայությունը։

Վերջին տարիներին գիտնականները մտահոգված են փոշոտիչների գլոբալ կրճատմամբ: Սա վտանգ է ներկայացնում ոչ միայն կենսաբազմազանության կրճատման համար, այլեւ կարող է վնասել գյուղատնտեսությանը, հատկապես չզարգացած երկրներում: Ընդհանուր առմամբ, փոշոտող կենդանիները նպաստում են երկրի ծաղկավոր  բույսերի գրեթե 90 տոկոսի վերարտադրությանը: 

Ջիմ Ռիվերսը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են, թե ինչպես է մեղուների պոպուլյացիան փոխվում Դուգլաս եղեւնու աճեցման վայրերում՝ ծառ, որը տնկելուց 40 տարի անց կտրվում է վերամշակման համար: 2018 եւ 2019 թվականների գարնանը եւ ամռանը գիտնականները ուսումնասիրել են տեղական մեղուների տարբեր տարիքի 60 Դուգլաս եղեւնու տնկարկներում: Պարզվել է, որ մեղուների ընդհանուր քանակը եւ դրանց տեսակների քանակը նկատելիորեն նվազում են տնկարկների տարիքի հետ՝ ընկնելով միջինը 61 եւ 48 տոկոսով, համապատասխանաբար, հատումից հետո յուրաքանչյուր հինգ տարվա համար:

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դուգլաս եղեւնու տնկարկները փայտ հավաքելուց անմիջապես հետո զարգացնում են վայրի մեղուների բազմազան համայնքներ»,-ասում են գիտնականները: «Անտառահատումները կարող են նպաստել մեղուների բազմազանությանը։  Կառավարվող միջոցոառումները, որոնք նպաստում են բաց տարածքների ստեղծմանը եւ ծաղիկների ռեսուրսների ավելացմանը անտառահատումից հետո առաջին տարիներին, հավանաբար հետագայում կնպաստեն անտառային լանդշաֆտներում մեղուների բազմազանությանը»,-ասում են գիտնականները։

Հեղինակները հույս ունեն, որ այս օրինաչափության հայտնաբերումը թույլ կտա ջանքեր գործադրել մեղուների պահպանման ուղղությամբ։