Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կիրակի հրապարակված հարցազրույցում ներողություն  է խնդրել սեռական բռնության զոհերից՝  սեռական բռնության մասին օրենքի համար, որում առկա սողանցքը հնարավորություն է տվել առնվազն 987 բանտարկյալի կրճատել պատժաժամկետը կամ վաղաժամկետ դադարեցնել  այն։

Օրենքը, որ ստացել է «Միայն «այո»-ն այո է» անունը, որ մասամբ  ծագել է, այսպես կոչված, «Գայլերի ոհմակի» գործի առիթով հասարակական զայրույթի արդյունքում,կենտրոնացած է համաձայնության վրա  և  պետք է վճռեր այն դեպքերը, երբ մեղադրյալները դատապարտվել են սեռական բռնության համար, քանի որ զոհերը չեն դիմադրել վախի պատճառով։

Հոկտեմբերին օրենքն ընդունելուց հետո, մարտի 31-ի դրությամբ պատժաժամկետը կրճատվել է 978 դեպքում, անցյալ շաբաթ տեղեկացրել է Դատական իշխանության գերագույն խորհուրդը՝ դատավորների բարձրագույն մարմինը։

Այս հարցը պառակտել է եռամյա կոալիցիան, որում սոցիալիստները ձգտում են բարեփոխել օրենքը, իսկ նրանց գործընկերները իշխող Unidas Podemos-ից հակադրվում են նրանց առաջարկներին։