Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները Գեղարքունիք գյուղի Սբ Գևորգ եկեղեցու տարածքում  արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք։

Գյուղի բնակիչները   հուշարձանի  տարածքում խաչքար տեղադրելու համար դիմել են   ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ թույլտվություն ստանալու համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն՝ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների  ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հուշարձանի տարածքում չի թույլատրվել տեղադրել խաչքար։ Առաջարկվել է խաչքարը տեղադրել հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս, սակայն բնակիչները գիշերը պահպանական գոտու տարածքում իրականացրել են խաչքարի հիմքի նախապատրաստում։