Մինչեւ 2023թ. վերջ Հայաստանի մարզերում 22 փոքր ջրամբարների մասին նախագծեր կկազմվեն։ Այս մասին ապրիլի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին»  հաշվետվության քննարկման ժամանակ ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Գնել Սանոսյանը։

Ջրամբարները, նրա խոսքով, կօգնեն մի քանի ժամով ոռոգման կամ խմելու ջուր հավաքել  գյուղերում։ «Դա թույլ կտա ավելի լավ արձագանքել ջրի ծախսին»,- նշել է Սանոսյանը։

Կառավարությունը նաեւ շարունակում է խոշոր ոռոգման ջրամբարների շինարարությունը։ Վեդիում, օրինակ ավարտվում է ջրամբարտակի կառուցումը։ 85 մետրից արդեն պատրաստ է 70-ը։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել արդեն այս տարի։

Սանոսյանի խոսքով՝ առաջիկայում պետք է սկսվեն Կապսի ջրամբարի շինաշխատանքները։ Այն գտնվում է Թուրքիայի հետ սահմանին։ Շինարարության պայմանագիրը, նախարարի հավաստիացմամբ, կկնքվի առաջիկա օրերին։