Ապրիլի 20-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի ընթացքում քննարկվել է վերջինիս պաշտոնական այցը Չինաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ Տունը։
Հիշեցնենք, որ Չինաստան վերջին այցի ընթացքում նախագահ Մակրոնի հայտարարությունները քննադատության էին արժանացել ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից։ Մակրոնը Չինաստանի նախագահ Սիին կոչ էր արել օգնել կանգնեցնել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա և «բոլոր կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ»։ Այցից հետո Politico-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Եվրոպան պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից և չխառնվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտին Թայվանի պատճառով։
Սպիտակ Տան հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը վերահաստատել են Թայվանի նեղուցում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև իրենց անփոփոխ աջակցությունը Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի դաժան ագրեսիայի։
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ֆրանսիայի նախագահի այցը Չինաստան

Տեղադրություն



























