Հզոր պայթյուն է որոտացել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում։

Ինչպես  «Россия 24» հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան, հարվածի հետեւանքով կայանի չորրորդ էներգաբլոկի տուրբինների սրահում կոտրվել են ապակիները։

Նա տեղեկացրել է, որ ապակիները կոտրվել են հարվածային ալիքից։

Կարչաան դա կապել է անօդաչուների կիրառման հետ։

«Ուկրաինայի ԶՈւ-ն պարբերաբար փորձում է գրոհել ատոմակայանը»,- նշել է նա։