Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն կիրակի ԱՄՆ-ից վերադարձել է Պերու, և հավանական է, դառնա պետության երրորդ ղեկավարը, որը կբանտարկվի կոռուպցիայի մեղադրանքով, տեղեկացնում է  Reuters-ը։

77-ամյա Տոլեդոն, ամենայն հավանականությամբ պատիժը կկրի մայրաքաղաք Լիմայի ծայրամասում գտնվող ոստիկանական բազայում, որտեղ պահվում են նաև երկրի նախկին նախագահներ  Ալբերտո Ֆուխիմորին և Պեդրո Կաստիլյոն։

Տոլեդոն, որ երկրի նախագահ է եղել 2001-2006 թվականներին, ուրբաթ ներկայացել է ոստիկանություն արտահանձնման համար։

Պերուի իշխանությունները մեղադրում են Տոլեդոյին բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 35 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու մեջ՝ ավտոմայրուղու կառուցման տենդերում հաղթելու փոխարեն։

Նա հերքում է կոռուպցիայի վերաբերյալ դատախազների մեղադրանքները, որոնք մեղադրում են նրան փողերի լվացման և դավադրության մեջ և նրա համար  20-ամյա բանտային պատժաժամկետ են խնդրել։