Բուրունդիի նախկին վարչապետ Ալեն-Գիյոմ Բունյոնին ձերբակալվել է, ասվում է երկրի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Բունյոնին վարչապետ է եղել 2020 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսներին, և պաշտոնից  հեռացվել էր այն բանից հետո, երբ երկրի նախագահն առանց անձանց անունները տալու նրանց մեղադրել էր իր դեմ հեղաշրջում ծրագրելու մեջ։

Բունյոնին ձերբակալվել է Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում ուրբաթ օրը,- ասել է գլխավոր դատախազ Սիլվեստեր Նյանդվին։

Հայտարարության մեջ չի ճշտվում, որտեղ է նա պահվում և ինչ մեղադրանք է նրան ներկայացված։