Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները դեռեւս որոշակի տարաձայնություններ ունեն Ուկրաինային էլ ավելի շատ զինամթերք մատակարարելու ԵՄ ծրագրերի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Բորելը նաեւ հայտարարել է, որ Եվրամիության արտգործնախարարները դեռ պատրաստ չեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը:

Ապրիլի 21-ին Բորելը հայտնել է, որ Եվրամիությունն արդեն պատրաստել է Ուկրաինայի զինված ուժերի 16 հազար զինվորականի եւ Կիեւին է փոխանցել 600 մլն տարբեր զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ: