Բուրկինա Ֆասոյի հյուսիսում մոտ 60 մարդ է սպանվել զինվորական համազգեստով անհայտ անձանց կողմից, գրում է AFP-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյային:
«Մոտ 60 մարդ սպանվել է մեր ազգային զինված ուժերի համազգեստով մարդկանց կողմից»,-ասել է Վահիգույա քաղաքի դատախազը:
Նա նաեւ հավելել է, որ վիրավորները տարհանվել են, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Ինչպես գործակալությանը հայտնել են տեղի բնակիչները՝ վկայակոչելով գրոհից փրկվածներին, զինվորական համազգեստով ավելի քան հարյուր զինված մարդիկ մոտոցիկլետներով եւ պիկապներով հարձակվել են Յաթենգա նահանգի Կարմա բնակավայրի վրա՝ սպանելով բազմաթիվ խաղաղ բնակիչների:





























