Կիեւի ռեժիմը փորձել է սեւծովյան նավատորմի վրա գրոհել երեք անանձնակազմ  մոտորանավակներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։ «Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 3:30-ի սահմաններում Կիեւի ռեժիմը փորձ է արել Սեւաստոպոլ քաղաքում սեւծովյան նավատորմի տեղակայման կետի վրա հարձակվել երեք անանձնակազմ արագընթաց մոտորանավակներով»,-ասել է Կոնաշենկովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հակահետախուզական ուժերը Սեւաստոպոլի ծովախորշին մոտենալիս ոչնչացրել են հակառակորդի բոլոր անանձնակազմ մոտորանավակները: «Կորուստներ չկան»,-նշել է նա։