Երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայացած նիստի ժամանակ Եվրամիության արտգործնախարարները համաձայնության են եկել Մոլդովայի համար պաշտպանության եւ անվտանգության նպատակով քաղաքացիական գործընկերային առաքելության ստեղծման շուրջ, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:

«Պաշտպանության եւ անվտանգության հարցերով համաեվրոպական քաղաքականության շրջանակում այսօր խորհուրդը ստեղծեց Մոլդովայում ԵՄ-ի գործընկերային առաքելություն», - նշվում է փաստաղթողում։

Ակնկալվում է, որ առաքելության խնդիրներում կներառվեն «ճգնաժամային կառավարման ոլորտում Մոլդովայի անվտանգության կայունության բարձրացումը, հիբրիդային  սպառնալիքների դիմակայությունը, ներառյալ կիբերանվտանգությունը, ինչպես նաեւ հակազդեցությունը արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին եւ միջամտություններին»: