Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային ուժերի Shandong ավիակիրը գտնվում է  Թայվանից մոտ 120 ծովային մղոն հարավ-արեւելք: Այս մասին նշվում է  Twitter-ում երկուշաբթի հրապարակված կղզու պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Զինված ուժերը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային ուժերի Shandong ավիակիրը հայտանբերել են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում՝ Էլուանբի հրվանդանից մոտ 120 ծովային մղոն հարավ-արեւելք: Ակնկալվում է, որ ավիակիրը կանցնի մեր հարավարեւելյան ջրերով։ Մենք ուշադիր հետեւում ենք նրանց գործողություններին եւ համարժեք պատասխան կտանք»,- նշվում է հայտարարության մեջ։