Ուկրաինան մտադիր էր «զանգվածային հարվածներ» հասցնել Մոսկվային եւ Նովոռոսիյսկին ռազմական գործողության մեկնարկի տարելիցի օրը՝ փետրվարի 24-ին, սակայն դրանք հետաձգվեցին ԱՄՆ-ի խնդրանքով։ Այս մասին վկայում են ԿՀՎ-ի փաստաթղթերը, որոնք արտահոսքի հետեւանքով հայտնվել էին համացանցում, գրում է The Washington Post-ը։
Փաստաթղթերից հետեւում է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզության վարչության ղեկավար (ՀՎՂ) Կիրիլ Բուդանովը իր ենթականերից մեկին հանձնարարել է «պատրաստվել փետրվարի 24-ի զանգվածային հարվածներին ... այն ամենով, ինչ ուներ ՀՎՂ-ն»:
ԱՄՆ-իիշխանությունները վախեցել են հարվածին Ռուսաստանի «ագրեսիվ արձագանքից» եւ Կիեւին խնդրել են չեղարկել հարձակումը, սակայն դա հաջողվել է միայն մասամբ։ ԿՀՎ փաստաթղթում ասվում է, որ ոչինչ չի մատնանշում, որ մեկ այլ գերատեսչություն՝ ՈՒԱԽ-ն, «համաձայնել է հետաձգել մոտավորապես նույն օրերին ծրագրվող Մոսկվայի վրա հարձակվելու սեփական ծրագրերը»:
Պաշտոնյաների շրջանում թերթի զրուցակիցները նշել են, որ իրենք հիանում են եւ նյարդայնանում Բուդանովի «հանդգնությունից»։ WP-ն նշում է. Նովոռոսիյսկին հարվածելու մասին ուկրաինական հետախուզության ղեկավարի եւ ենթակայի զրույցը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, նույն օրը ԱՄՆ-ի իշխանությունները կրկին խնդրել են ԱՄՆ-ի քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը։
Բուդանովը, կարծես, տեղյակ է, որ դարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների հսկողության օբյեկտ։ The Washington Post-ին տված հարցազրույցի ժամանակ, գտնվելով վարչության գլխավոր գրասենյակում, նա միացրել է երաժշտություն կամ աղմուկ։





























