Լեհաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ երկիրը 2024 թվականին F-35 կործանիչներ կստանա։

«Արդեն հաջորդ տարի առաջին լեհական F-35-ները պատրաստ կլինեն»,- ասել է Բլաշչակը։

Նա նաեւ նշել է, որ Լեհաստանը Հարավային Կորեայից պատվիրել է FA-50 ինքնաթիռներ։ Ընդ որում, կործանիչի այս մոդելը նման է ամերիկյան արտադրության F-16-ին։

«FA-50-ը, ինչպես ասում են մեր օդաչուները, 80 տոկոսով նման է F-16-ին: Այնպես որ, FA-50 ինքնաթիռը մեզ թույլ կտա շատ ավելի շատ օդաչուներ պատրաստել, բարձրացնել նրանց մակարդակն այն աստիճանի, որպեսզի հետագայում մենք կարողանանք արագ յուրացնել F-35-ի կառավարումը»,- հավելել է լեհ նախարարը