Հունգարիան չի համաձայնի ռուսական միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե դրանք սպառնալու են երկրի ազգային շահերին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիան ոչ մի դեպքում չի համաձայնի միջուկային արդյունաբերության դեմ որեւէ պատժամիջոցի, այնքանով, որքանով դա կվնասի Հունգարիայի ազգային շահերին: Սա բացարձակապես անընդունելի է, եւ մենք կոչ ենք անում ԵՄ մյուս երկրներին փորձարկումներ չկատարել միջուկային պատժամիջոցներով, քանի որ դրանք կվտանգեն Հունգարիայի էներգամատակարարումը, իսկ դա չի կարող լինել Եվրամիության ձեռնարկած միջոցների նպատակը»,- Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է նա։





























