Աշխարհը, ինչպես Սառը պատերազմի տարիներին, մոտեցել է վտանգավոր կամ միգուցե ավելի վտանգավոր գծին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կրկին, ինչպես Սառը պատերազմի տարիներին, մոտեցել ենք վտանգավոր կամ միգուցե ավելի վտանգավոր գծին։ Իրավիճակը խորանում է բազմակողմանիության նկատմամբ հավատի կորստով, երբ Արեւմուտքի ֆինանսատնտեսական ագրեսիան ոչնչացնում է գլոբալիզացիայի բարիքները, երբ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները հրաժարվում են դիվանագիտությունից եւ պահանջում են հարաբերությունները պարզել «մարտի դաշտում»։ Այս ամենը ՄԱԿ-ի պատերի ներսում, որը ստեղծվել է պատերազմի սարսափները կանխելու համար: Պատասխանատու, խելամիտ ուժերի ձայները, քաղաքական իմաստություն ցուցաբերելու, երկխոսության մշակույթը վերակենդանացնելու կոչերը խլացվում են նրանց կողմից, ովքեր անցել են դեպի միջպետական հաղորդակցության հիմնարար սկզբունքները խաթարելու ուղին»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է արդյունավետ բազմակողմանիությանը եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանությանը:
Նա կոչ է արել «վերադառնալ արմատներին»՝ պահպանել ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները՝ «իրենց ողջ բազմազանությամբ ու փոխկապակցվածությամբ»։





























