ԱՄՆ Գաղտնի ծառայությունը շրջափակել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան տարածքը երկու կասկածելի ճամպրուկի պատճառով, РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։

«Ասիական արտաքինով մի կին դեսպանատան շենքի մոտ երկու ճամպրուկ է թողել, մոտ 8 րոպե կանգնել, ապա լքել վայրը»,- ասել է աղբյուրը։