ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի ընտրարշավը կղեկավարի նրա խորհրդական Ջուլի Չավես Ռոդրիգեսը, տեղեկացրել է Politico թերթը։

Ենթադրվում է, որ Բայդենը կարող է պաշտոնապես երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել երեքշաբթի՝ ապրիլի 26-ին։ Այդ օրը Ռոդրիգեսը պետք է նշվի որպես ընտրարշավի ղեկավար, ներկա պահին նա զբաղվում է Սպիտակ տան միջգերատեսչական փոխգործակցության հարցերով։

Պարբերականը ներկայացրել է հետեւյալ տեղեկանքը. Ռոդրիգեսը  իրավապաշտպան Սեսար Չավեսի թոռնուհին է, ներկա պահին Բայդենի վարչակազմի լատինաամերիկացի ամենաբարձրաստիճան անդամն է։

Նշվել է, որ Ռոդրիգեսի տեղակալն է լինելու Քվենտին Ֆուլքսը, որը մինչ այդ աշխատել է դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքի ընտրական ծրագրի վրա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ընտրություններում։