Կլիմայի փոփոխության հարցերը ոչինչ են միջուկային պայթյունի էպիկենտրոնում հայտնվելու հեռանկարի համեմատ, ասել է Անվտանգության խորհրդի ղեկավարի  տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը «Գիտելիք» մարաթոնի մասնակիցների հետ շփվելիս, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բավական է տառապենք այն պատճառով, որ մեկ աստիճանով բարձրացել է ջերմաստիճանն ինչ-որ թվականին կամ ինչ-որ շրջանում։ Մարդկությունը դրան հետեւում է դեռ ոչ այնքան երկար ժամանակ։ Ձեզ իրո՞ք հուզում է կլիման այդ աստիճան։ Իմ կարծիքով՝ դա ոչինչ է հինգ հազար Կելվին ջերմաստիճանով պայթյունի, մեկ վայրկյանում 350 մետր հարվածային ալիքի եւ մեկ քառակուսի մետրի համար երեք հազար կիլոգրամ ճնշման էպիկենտրոնում հայտնվելու հեռանկարի համեմատ, թափանցող ճառագայթմամբ, այսինքն՝ իոնացնող ճառագայթմամբ եւ էլեկտրամագնիսական իմպուլսով»,- ասել է նա։

Մեդվեդեւի խոսքով՝ այժմ Երկիր մոլորակում գոյություն ունի նման վտանգի բախվելու վտանգ։

«Եվ այն ավելանում է օրեցօր՝ հայտնի պատճառներով»,- ավելացրել է նա։

 Նա, ընդ որում, նշել է, որ ժամանակակից աշխարհում «միջուկային զենքն ունի ամրակապի նշանակություն, որը հավաքում է պետությունը»։ Մեդվեդեւը նաեւ ընդգծել է Ռուսաստանի՝ որպես մոլորակի ամենամեծ պետության համար միջուկային զինանոցի «անանց նշանակությունը»։