Ապրիլի 26-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Քամին՝ արեւմտյան, 3-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝  

Շիրակում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 13 + 17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 13 + 15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 11 + 15,

Լոռիում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 15 + 18,

Տավուշում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 18 + 22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 12 + 15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+21,

Արարատում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 21 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 20 + 22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 13 + 15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 19 + 24։