Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, որից շուրջ 3800-ը վերաբերում է ինքնակամների օրինականացմանը:
Քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում պատասխանված գրությունների թիվը հասել է 593-ի, որը քառակի ավելի է նախանցյալ շաբաթվա ցուցանիշից: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է կազմել ժամանակացույց և հնարավորին սեղմ ժամկետում պատասխանել դիմումներին՝ գործընթացը տանելով զրոյացման:





























