Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված:
Քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում:
Զեկուցվել է, որ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն այժմ կիրճի տարածքում չափագրման աշխատանքներ է տանում:
Զուգահեռաբար բնապահպանության վարչության կողմից էլ իրականացվում են ճահճային բուսականության և եղեգների չորացման աշխատանքներ:





























