Համատիրությունների մասին օրենքում հիմնարար փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը կդրվի շրջանառության մեջ:

Քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 25-ին կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ գործընթացի նպատակը համատիրությունների գործառույթների ու պարտականությունների հստակեցումն է և առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալը:

Համայնքը կշարունակի աջակցել համատիրություններին, որպեսզի կարողանան հաջողել, ինչը ենթադրում է հիմնարար լծակների ու ֆինանսավորման տրամաբանության փոփոխություններ: