ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան հայտարարել է, որ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է պետությունը դուրս բերել Միջազգային քրեական դատարանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է միջազգային մարմնի կողմնակալության ֆոնին։

«Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին որոշումը բացատրվում է որոշակի իրավիճակների նկատմամբ ՄՔԴ-ի կողմնակալությամբ»,-ասել է նա։

Նման քայլի իրականացումը կպահանջի Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի աջակցությունը:  

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովից առաջ դիմել է իրավաբանական խորհրդատվության եւ քննարկում է բոլոր տարբերակները, որպեսզի խուսափի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի օրդերի կատարումից: