Իրանական կողմը երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո սկսել է ապրանքների առաջին խմբաքանակի արտահանումը Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտարարել է Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը, փոխանցում է IRNA-ն։

«Հաշվի առնելով այս իրադարձությունը (Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը) օրակարգում է իրանական ապրանքների ներմուծումը Սաուդյան Արաբիա… Առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարարության աշխատակիցները նախաձեռնել են ապրանքների արտահանման գործընթացը»,- ասել է նախարարը։