Շվեդիան արտաքսում է 5 ռուս դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրոմը SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նրանց գործունեությունը մեր տարածքում անհամատեղելի է նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ»,-պնդում է նախարարը: 

Մոսկվան մտադիր է պատասխանել իր դիվանագետների արտաքսմանը։