ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS․am-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

Ժան-Պիեր Բարբիեն, շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակությունը՝ խորացնելու եւ ամրապնդելու Գեղարքունիք-Իզեր, ինչպես նաեւ դեպարտամենտի Գրենոբլ եւ Վիեն քաղաքների՝ Սեւանի ու Գորիսի հետ գործակցություններն առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայմանը՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը եւ շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարեւորությունը: