ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանն անվանել է դաշինքի «ամենամոտ գործընկերներից մեկը», հայտնում է Грузия Online-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում Սթոլթենբերգն ընդգծել է, որ «դաշնակիցները լիովին աջակցում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Նա հավելել է, որ Վրաստանը «կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի մշտական քաղաքական և գործնական աջակցության վրա»։
«Իմ հերթին, ես ակնկալում եմ, որ Վրաստանը կկրկնապատկի իր ջանքերը՝ ներքին բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարական չափանիշները պահպանելու համար», - ասել է Ստոլտենբերգը։
Իր հերթին, Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը դաշինքի հետ, փոխանցում է ТАСС-ը։
«Վրաստանը, որպես ամենահուսալի և կարող գործընկերներից մեկը, բավականին լավ փորձ ունի դաշինքի առաքելություններին նպաստելու առումով: Մենք նպաստում ենք եվրատլանտյան անվտանգությանն ու խաղաղությանը։ <...> Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ բոլոր հարթություններում»,- ասել է Ղարիբաշվիլին:




























