Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ, որը միակ ցամաքային կապն է Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածաշրջանի միջև: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարության մեջ։
«Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը: Այն պետք է մնա բաց և անխոչընդոտ՝ ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը։
Կանադան կոչ է անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանին հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից»,- ասվում է Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ։




























