Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն ասել է, որ պայքարելով ահաբեկչության դեմ՝ երկիրն իրականում պայքարում է ԱՄՆ-ի դեմ։
Սոյլուն, որի խոսքերը մեջբերել է Ulusal TV-ն, ասել է, որ Անկարան հետապնդում է բոլոր ահաբեկչական կազմակերպություններին։
«Մենք հետապնդում ենք բոլորին։ Մենք հետապնդում ենք բոլոր կազմակերպություններին, ինչպիսին են FETÖ-ն (քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կազմակերպությունը, որի հետ է Անկարան կապում 2016թ. պետական հեղաշրջման փորձը), ՔԱԱ-ն (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը- խմբ.), DAESH-ը (ԻՊ, արգելված է ՌԴ-ում՝ որպես ահաբեկչական)։ Մենք չենք պայքարում ՔԱԱ-ի դեմ, մենք պայքարում ենք ԱՄՆ-ի դեմ։ Մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ չգիտենք դա։ Մենք դա գիտենք։ ԱՄՆ-ն ցանկանում է այնտեղ ստեղծել ահաբեկչական պետություն»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։





























